«Եւ խաւարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղէք, այլ մանաւանդ մերկացրէ՛ք դրանք, որովհետեւ, ինչ որ նրանք գործում են ծածուկ, այդ մասին խօսելն իսկ ամօթ է»։ (Պօղոս Առաքեալի թուղթը եփեսացիներին 5։11-12)
Այն ինչ այսօր «առաջադէմ» եւ «հանդուրժող» աշխարհում տեղի է ունենում՝ ի հեճուկս այն ամէնի, ինչ աստւածային եւ մարդկային է, եւս մէկ վկայութիւն է բարոյական այլասերումի, հասարակութեան փլուզման եւ արեւմտեան հասկացութեան մէջ մարդկային արժէքների անկման, ինչի մասին անգամներ նախազգուշացւել է։
Բազմաթիւ անբարոյական տեսարանները, Յիսուս Քրիստոսի դիրքին հասցւած վիրաւորանքը եւ ընտանիքի սրբազան արժէքների նկատմամբ ոտնձգութիւնները միայն մի բաժինն է 2024 թւականի Փարիզի Օլիմպիական խաղերի սկանդալային բացման արարողութեան, ինչը խոցում է աշխարհի բոլոր հաւատացեալների սրտերը։
Աւետարանի ուսուցումները մեզ շեշտադրում է՝ «Այս բանն իմացէ՛ք, թէ ամէն պոռնիկ կամ պիղծ կամ ագահ մարդ, որ կռապաշտ է, Աստծու եւ Քրիստոսի թագաւորութեան մէջ ժառանգութիւն չունի» (Պօղոս Առաքեալի թուղթը եփեսացիներին 5։5)։
Այդու մեր պարտքն ենք համարում Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների եւ հաւատացեալ ու բարեպաշտ ժողովրդի անունից ոչ միայն դատապարտել 2024 թւականի Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողութեան ժամանակ Քրիստոսի սրբազան եւ աստւածային արժէքների պղծումը, այլ նաեւ պահանջել պատասխանատւութեան ենթարկելու դրա պատասխանատուներին՝ նախընթաց չստանալու համար։
Դիւան ազգային առաջնորդարանի
Սպահանի հայոց թեմի