Թեհրան

Նշւեց Հ. Մ. «Սարդարապատ» միութեան հիմնադրման 40-ամեակը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – 2023 թւականը համընկնում է մեր մի շարք մարզա-մշակութային միութիւնների հիմնադրման ամեակներին: Յիշեալ միութիւններից է Թեհրանի Սարդարապատ քաղաքամասում, սրանից 40 տարիներ առաջ հիմնադրւած Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը:

Թւականիս՝ նոյեմբերի 30-ին միութեան հիմնադրման 40-ամեակի առիթով միջոցառում էր կազմակերպւել նոյն քաղաքամասում գտնւող Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում: Միջոցառումը զուգորդւած էր գեղարւեստական-բանախօսական յայտագրով, ուղերձների ընթերցմամբ միութեան գործունէութիւնը ներկայացնող տեսաֆիլմի ցուցադրութեամբ, եւ ընդունելութեամբ: Օրւայ բանախօս էր հրաւիրւել Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը:

Ծրագրի մանրամասները ներկայացւելու են օրաթերթիս առաջիկայ համարներից մէկում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button