Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յովհաննէս Խուդոյեան. «Սրբազանի հեղինակութիւնը թոյլ կը տար հաւասար ուժերով ճակատ բացել իշխանութիւնների դէմ»

«ԱԼԻՔ» – Alpha News-ի հետ զրոյցում փաստաբան Յովհաննէս Խուդոյեանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ Սրբազանին երկու տարով ազատազրկելու դատարանի որոշումը։

«Միանշանակ կանխատեսելի էր, եւ ամենեւին զարմանալու բան չկայ։ Կարանք համեմատական տանենք․ երբ Արցախը յանձնում են ադրբեջանցիներին, ընդհանրապէս պէտք չէ զարմանալ, որ գերեզմաններ են պղծում կամ եկեղեցիներ են քանդում։ Այդպէս էլ այս դէպքում․ երբ արդարադատութիւնը յանձնւած է այս մարդկանց, ամէն անգամ զարմանալու կարիք չկայ»։

Նրա խօսքով՝ շատ պարզ մոդել է կիրառւել, երբ դատախազները պահանջում են 2.5 տարի, դատաւորներն այն նւազեցնում են։ «Բոլոր գործերով գրեթէ այդպէս է լինում՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ոչ քաղաքական։ Դատարանները մի քիչ նւազենցում են, իբրեւ թէ, լաւութեան կարգով, բայց, միանշանակ, պատկերացնելի էր, որ Միքայէլ Սրբազանն ազատութեան մէջ խոչընդոտ է հանդիսանում»,- ասել է Խուդոյանը։

Ըստ նրա՝ Սրբազանի հեղինակութիւնը թոյլ կը տար հաւասար ուժերով ու հնարաւորութիւններով ճակատ բացել իշխանութիւնների դէմ։ Պատասխանելով հարցին՝ արդեօք վարչապետի թեկնածու դառնալու՝ ընդդիմութեան առաջարկն անվտանգային երաշխիքներ կը տար Միքայէլ Սրբազանին։

«Չեմ կարծում, որ այդ պահին կը տար անվտանգային երախիքներ, սակայն նրա հեղինակութիւնն ու վարկանիշը կարող էին օգնել, որպէսզի հաւասար ուժերով ու հնարաւորութիւններով ճակատ բացւէր իշխանութիւնների դէմ»,- ասել է փաստաբանը։

Նրա խօսքով՝ դա ամենահաւանական ու արդիւնաւէտ սցենարներից մէկը կարող էր լինել։

Related Articles

Back to top button