ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը գանգատւել է, որ Եւրամիութիւնն «աւելի վատն է, քան Չինաստանը»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի յայտարարել է, որ Եւրամիութիւնը երկկողմ առեւտրային հեռանկարների հարցում «աւելի վատն է, քան Չինաստանը»։ Հաղորդում է ամերիկեան Politico-ն:

Թրամփը նշելով Միացեալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ կնքւած առեւտրային համաձայնագիրը, յայտարարել է, որ «Եւրամիութիւնը շատ առումներով աւելի վատն է, քան Չինաստանը»։

«Նրանք զգալիօրէն զիջում են։ Կը տեսնէք։ Բոլոր յաղթաթղթերը մեր ձեռքում են։ Նրանք մեզ հետ շատ անարդար են վարւում»,-յաւելել է նա։

Թրամփի խօսքերը կտրուկ հակադրւում են Եւրայանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասին նրա մեկնաբանութիւններին, որին նա «ֆանտաստիկ կին» էր անւանել եւ յոյս յայտնել, որ շուտով կը հանդիպի նրա հետ։

ԱՄՆ ներմուծւող եւրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերեալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցութիւններից անկախ, Եւրամիութիւնը դեռեւս էական առաջընթացի չի հասել։

Related Articles

Back to top button