Հայաստան - ԱրցախՔաղաքական

Google Maps-ը Սոթքի հանքի հատւածում փոխել է սահմանը յօգուտ Ադրբեջանի

«ԱԼԻՔ» – Google Maps-ը Սոթքի հանքավայրի հատւածում փոխել է հայ-ադրբեջանական սահմանային գիծը յօգուտ Ադրբեջանի: Երկու երկրների միջեւ խորհրդային սահմանն անցնում էր հէնց հանքավայրով։ 2020 թւականի պատերազմից յետոյ դրա մեծ մասը յայտնւել է Ադրբեջանի վերահսկողութեան տակ։ Sputnik Արմենիան նկատել է սակայն, որ Google Maps-ի քարտէզի վրայ նախկին սահմանը փոխւել է ոչ Հայաստանի օգտին։

Այսպէս, քարտէզի վրայ դեղին գոյնով նշւած է ներկայիս սահմանը (ըստ Google-ի), նարնջագոյնով՝ նախկինը (մօտաւորապէս):

Յայտնի չէ, թէ կոնկրետ երբ են կատարւել փոփոխութիւնները, սակայն, ամենայն հաւանականութեամբ, դա տեղի է ունեցել 2023-2025 թւականներին։

Related Articles

Back to top button