ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Ոչ մի խաղաղութիւն ոչ կայ, ոչ էլ լինելու է»

«ԱԼԻՔ» – Ստամբուլում կայացած «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման ֆոնին, իրանագէտ Վարդան Ոսկանեանը Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հարաւային Կովկասում խաղաղութեան հնարաւորութեանը:

«Իրանական Ատրպատական երկրամասի արաբականացւած անւանումը իւրացրած եւ գրեթէ ամէն ինչով արհեստածին Ադրբեջանի բարբարոսական վարչախումբը պաշտօնական մակարդակում փորձում է այդ անւանումը տարածել նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքի վրայ՝ բարբաջելով ինչ-որ անյայտ «Արեւմտեան Ադրբեջանի» մասին։

Այս հանգամանքը եւս մէկ ցուցիչ է, որ Բաքւի բռնապետական վարչախումբը սեփական պետութիւն կոչեցեալի մարդատեաց եւ կեղծ ինքնութեան առասպելը կառուցում է նաեւ մեր ազգային եւ պետական ինքնութեան գոյութեան բացառման վրայ կամ, այլ խօսքերով, ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպէս ազգային եւ պետական միաւոր։

Ըստ այդմ, առնւազն աչօք եւ մտօք կոյր է պէտք լինել՝ չտեսնելու եւ չհասկանալու, որ, ցաւալիօրէն, ոչ մի խաղաղութիւն ոչ կայ, ոչ էլ լինելու է, քանի դեռ գոյութիւն ունի Բաքւում արմատաւորւած քաղցկեղային այս կազմաւորումը, որն իր էութեամբ հակամարդկային է, ծաւալապաշտ, ամբարիշտ եւ բարբարոս»,- գրել է նա;

Յիշեցնենք, որ «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Արարատ Միրզոյեանի եւ Ջէյհուն Բայրամովի հանդիպումը:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ կողմերը շարունակել են «Խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցութիւնները եւ պայմանաւորւել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման եւ սեղմ ժամկէտներում կնքման ուղղութեամբ: Կողմերը գնահատել են Թուրքիայի հիւրընկալութիւնը։

Related Articles

Back to top button