ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղերին այցելել է Չինաստան. ԱՄՆ-ը միայն ինքնիշխան երկրի դէմ չէ, որ յարձակւել է, այն նպատակ է հետապնդել խաթարել համաշխարհային տնտեսութիւնը

Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի միջազգային հարցերով տեղակալ Ալի Բաղերին Չինաստան կատարած այցի վերաբերեալ յայտարարել է, որ Թեհրանն ու Պեկինը միջազգային եւ տարածաշրջանային բազմաթիւ հարցերի շուրջ ունեն միանման դիրքորոշումներ եւ ձգտում են դրանք վերածել գործնական համագործակցութեան։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Բաղերին այս մասին յայտնել է Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից յետոյ։ Քննարկումների առանցքում ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ռազմական գործողութիւններն Իրանի դէմ, եւ տարածաշրջանային անվտանգութիւնն ու երկկողմ յարաբերութիւններն են եղել։

Բաղերին յայտնել է նաեւ, որ չինական կողմը դատապարտել է Իրանի առաջնորդի եւ նրա ընտանիքի ահաբեկութիւնը, այն որակելով աննախադէպ յանցագործութիւն։ Պեկինը նաեւ աջակցութիւն է յայտնել Իրանին՝ իր ազգային  շահերը, անվտանգութիւնը, ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու դիրքորոշմանը։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգութեան վերաբերեալ Չինաստանի նախագահի չորս կէտից կազմւած նախաձեռնութեանը Բաղերին նշել է, որ դրա դրոյթներից մի քանիսը համահունչ են Թեհրանի դիրքորոշմանը։ Նա ընդգծել է, որ կայուն անվտանգութեան համար անհրաժեշտ է վերացնել տարածաշրջանում անկայունութեան պատճառները եւ բացառել արտատարածաշրջանային ուժերի միջամտութիւնը։

Բաղերին նաեւ ողջունել է Չինաստանի աջակցութիւնը Թեհրանի նախաձեռնութեանը Իրանում քառակողմ հանդիպում անցկացնելու վերաբերեալ՝ Իրանի, Պակիստանի, Սաուդեան Արաբիայի եւ Թուրքիայի մասնակցութեամբ։

Երկու երկրները պայմանաւորւել են շարունակել ռազմավարական խորհրդակցութիւնները։

Related Articles

Back to top button