ԻրանՄիջազգայինՔաղաքական
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի դէմ բանաձեւ է ընդունել
«ԱԼԻՔ»- Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան Կառավարիչների խորհուրդը երէկ՝ յունիսի 5-ին բանաձեւ է ընդունել՝ Իրանին կոչ անելով ակտիւացնել համագործակցութիւնը կազմակերպութեան հետ եւ վերացնել կազմակերպութեան բարձրաստիճան տեսուչների վրայ դրւած վերջերս ընդունւած արգելքը։
Ըստ Reuters-ի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջարկած բանաձեւը, որն ի սկզբանէ ԱՄՆ-ը մերժել էր՝ վախենալով, որ Իրանը կը պատասխանի նախորդ բանաձեւերին՝ ընդլայնելով իր միջուկային գործունէութիւնը, ի վերջոյ ընդունւել է 20 երկրների աջակցութեամբ, երկու երկիր դէմ են քւէարկել, իսկ 12 երկիր ձեռնպահ է մնացել: