ԻրանՔաղաքական

14-րդ ընտրութիւններ. Մեկնարկել է թեկնածուների իրաւասութիւնը եւ արժանաւորութիւը հաստատելու գործընթացը

«ԱԼԻՔ» – Յունիսի 3-ին աւարտւեց 14-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցման ժամկէտը:

Ըստ ՆԳՆ կենտորնական ընտրական յանձնաժողովի հրապարակած տւեալների՝ նախագահի պաշտօնն զբաղեցնելու համար յայտ են ներկայացրել 80 հոգի:

Գրանցւած թեկնածուների մօտ պահպանողականներն ունեն տեսակարար կշռի առաւելութիւն: Թեկնածուների 54%-ը ներկայացնում են պահպանողական հոսանքի երկու հիմնական թեւերը, երկորդը անկախ թեկնածուներն են՝ 18%, երրորդը բարեփոխականներն են՝ 15%, չափաւորականներին եւ նախկին նախագահ Ահմադինեժադին յարող թեկնածուներին բաժին է հասել 3-ական տոկոս:

Գրանցւած ակնառու թեկնածուներից կարելի է առանձնացնել խորհրդարանի գործող նախագահ Մոհամմադ Ղալիբաֆին, խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանիին, Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, նախագահ Ռոհանիի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիին, ԿԳ բանկի նախկին նախագահ Աբդօլնասեր Հեմաթիին,Սաիդ Ջալիլին, Վահիդ Հաղանեանին, ներկայ եւ նախկին մի քանի նախարարների:

Երէկ՝ յունիսի 4-ին Սահմանադրութեան պահապանների խորհուրդը սկսել է թեկնածուների իրավասութիւնը եւ արժանաւորութիւնը հաստատելու գործընթացը, որը տեւելու է 5 օր: Անհրաժեշտութեան դէպքում ժամկէտը կարող է երկարաձգւել եւս 5 օրով:

Related Articles

Back to top button