ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղերի Քանին Դամասկոսում նախագահ Ասադի հետ քննարկել է Գազայի հատւածում տիրող իրավիճակը

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին իր առաջին արտասահմանեան ուղեւորութեան ընթացքում այցելել է Լիբանան եւ Սիրիա: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Դամասկոսում Բաղերի Քանին հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ:

կայացած հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, ներառեալ՝ շրջափակւած Գազայի հատւածի ճգնաժամը։

«Զաւթիչներին դիմադրութիւնն իր բոլոր ձեւերով կը մնայ հիմնական սկզբունքը եւ ռազմավարական ընտրութիւնը, ինչպէս նաեւ թշնամիներին դիմակայելու ճիշտ ճանապարհը»,- յայտարարել է նախագահ Ասադը՝ յաւելելով. «Ամէն անգամ, երբ սիոնիստական ​​ռեժիմը մօտենում է դիմադրութեանը ջախջախելուն, նա մեծացնում է պաղեստինեան ժողովրդի դէմ իր արիւնալի յանցագործութիւնների խստութիւնը»:

Իր հերթին Բաղերի Քանին յայտարարել է, որ Իրանի եւ Սիրիայի յարաբերութիւնները կը մնան խորը եւ ռազմավարական, քանի որ դրանք հիմնւած են ամուր սկզբունքների եւ ընդհանուր ու ազնիւ շահերի վրայ։

Դամասկոսում, Բղերի Քանին հանդիպել է նաեւ Սիրիայի ԱԳ նախարարի եւ Ազգային անվտանգութեան գրասենեակի ղեկավարի հետ:

Յիշեցնենք, որ ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատարը Դամասկոս այցից առաջ եղել է Բէյրութում, ուր հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարարի, խորհրդարանի նախագահի, վարչապետի, ինչպէս նաեւ «Հեզբօլլահ» շարժման գլխաւոր քարտուղար Սէյէդ Հասան Նասրօլլահի հետ:

Related Articles

Back to top button