Դաշնակցական Բեմ

Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Խաղաղութեան կեղծ օրակարգով Թուրքիան եւ Ադրբեջանը զսպել հնարաւոր չէ»

«ԱԼԻՔ» – Յուլիսի 2-ին, «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Երկրի հիւրասրահ» հաղորդումը հիւրընկալել էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին:

Զրոյցի ընթացքում Յակոբ Տէր-Խաչատուրեանն անդրադարձ է կատարել «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը, նշելով որ Հայաստանը գտնւում էր այնպիսի վիճակում, որ այսպիսի մի շարժում արդէն անխուսափելի էր:

Նրա գնահատմամբ՝ անկարելի էր անտեսել հայրենիքը մաս առ մաս թշնամուն յանձնելու այս գործընթացը: Նա միեւնոյն ժամանակ նշել է, որ միանգամայն բնական էր շարժման՝ Տաւուշից սկսւելու հանգամանքը, քանի որ Հայաստանի իշխանութիւնները տեղի տալով Ադրբեջանի ճնշումներին, սահմանազատումն ու սահմանագծումն սկսեցին հէնց Տաւուշի մարզից, որտեղ գտնւում էին մեր ամենաապահով դիրքերը:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ աշխարհաքաղաքական սրացող խնդիրներին, որոնք պայմանաւորւած են մեր տարածաշրջանում Թուրքիայի դերի կտրուկ մեծացմամբ, որը հետեւանք է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան հարցերում ՀՀ իշխանութիւնների անհետեւողական ու խուսափողական քաղաքականութեան:

Խօսելով ստեղծւած իրավիճակում հայ դիւանագիտութեան առջեւ ծառացած խնդիրների մասին՝ Յակոբ Տէր-Խաչատուրեանը նշել է, որ դիւանագիտական աշխատանքը պէտք է լինի աւելի համարձակ, քանզի հակառակորդը միայն այդ լեզուն է հասկանում:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը յատուկ ընդգծել է, որ խաղաղութեան կեղծ օրակարգով Թուրքիային եւ Ադրբեջանին զսպել հնարաւոր չէ:

Related Articles

Back to top button