Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանը յուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահաւաք-յարձակումը» Մայր Աթոռի դէմ

Վերջին օրերին նոյնպէս Նիկոլ Փաշինեանը գրառումներ է անում Հայ Առաքելական Եկեղեցու դէմ, իսկ վերջին գրառման մէջ նշել էր` «պատրաստւէք հանդիպման Էջմիածնի հրապարակում»:

Մեր աղբիւրներն ասում են, որ Փաշինեանը յուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահաւաք-յարձակումը» Մայր Աթոռի դէմ եւ իր համակիրներին, ՔՊ-ական շարքերին պատրաստւում է հաւաքել Էջմիածնում՝ նպատակ ունենալով շարժւել դէպի Վեհարան։

Ըստ աղբիւրների, այդ օրը յատուկ է ընտրւել, քանի որ վարչապետը հնգօրեայ արձակուրդում է գտնւում` յուլիսի 18-ից մինչեւ 23-ը։

Սա մանիպուլիատիւ քայլ է՝ փորձում է ցոյց տալ, թէ ինքը հանդէս է գալիս ոչ թէ որպէս պետական գործիչ, վարչապետ, այլ որպէս հաւատացեալ շարքային քաղաքացի Նիկոլ Փաշինեան, ով մտահոգւած է կաթողիկոսի կուսակրօնութեան հարցերով։

Իրականում, ըստ մեր ստացած տեղեկատւութեան, Եկեղեցու դէմ նախաձեռնւող այս քայլերը ծրագրւում են հէնց վարչապետի աշխատակազմում։

Կարելի է ասել` աշխատակազմը վերջին ամիսներին այլ բանով չի զբաղւում, քան քաղաքական հետապնդումները, վարչապետի Փիառը, վարչապետի դէմ քննադատութիւնը չէզոքացնելը:

Ըստ մեր աղբիւրի՝ յուլիսի 7-ին եւ դրանից մի քանի օր առաջ վարչապետի կաբինետում հանդիպումներ են կայացել որոշ մարդկանց հետ, որոնք համարւում են «ընտրեալ գրոհայիններ»։

Փաշինեանը անձամբ է հանդիպել նրանց հետ, քննարկել է երթի եւ արշաւի կազմակերպման, Կաթողիկոսին գահազրկելու հնարաւոր սցենարները։

Հանդիպումներին մասնակցել է նաեւ Հանրային Հեռուստատեսութեան եթերում ելոյթ ունեցած կարգալոյծ հոգեւորականներից մէկը, ով բացայայտ քննադատում է Հայ Առաքելական Եկեղեցին եւ Վեհափառ Հայրապետին։

Այդ հոգեւորականը աջակցութիւն է յայտնել ներկայիս իշխանութեանը, ներկայանալով որպէս գործող վարդապետ, թէեւ յաջորդ օրը սոցիալական ցանցերում տարածւեց նրա կարգալոյծ լինելու մասին տեղեկատւութիւնը։

Խոստանում ենք առաջիկայում առաւել մանրանասն ներկայացնել այս հակաքրիստոնէական դաւադրութեան մասին:

Ըստ մեր աղբիւրի՝ հանրահաւաքին եւ երթին միանալու են նաեւ կազմակերպւած խմբեր, որոնք ներգրաււած են այս գործընթացին:

Ամէն խումբ ունի իր ղեկավար մարմինը` կազմւած հիմնականում կարգալոյծ հոգեւորականներից ու ՔՊ-ի ներկայացուցիչներից։ Այս գործընթացը համակարգւում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանի կողմից:

Երթը, ըստ նոյն տեղեկութիւնների, կը վարի անձամբ Փաշինեանը՝ Էջմիածնի հրապարակից դէպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ըստ մեր աղբիւրի, իշխանութիւնը պատրաստւում է օգտագործել նաեւ պետական լծակներ՝ ապահովելու համար տպաւորիչ արշաւանք:

Երթին կը մասնակցեն նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, անվտանգութեան ուժերի ներկայացուցիչներ, համայնքային աշխատողներ եւ աղանդաւորական խմբերի անդամներ։

Նրանց նպատակը յանձնարարւած է վերահսկել եւ չէզոքացնել քաղաքացիների դիմադրութիւնը եւ դիմակայել հոգեւորականների հնարաւոր հակազդեցութեանը։

«Հրապարակ»

Related Articles

Back to top button