ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թեհրանն ու Մոսկւան կը  խորացնեն ապատեղեկատւութեան դէմ պայքարի ոլորտում փոխգործակցութիւնը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունւարի 22-ին, վիդէոկոնֆերանսի ձեւաչափով տեղի են ունեցել Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչների մակարդակով տեղեկատւական խնդիրների վերաբերեալ ռուս-իրանական միջգերատեսչական խորհրդակցութիւններ: Հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութիւնը:

Հաղորդագրութեան համաձայն՝ երկկողմ համագործակցութեան հարցերի լայն շրջանակի շուրջ տեղի է ունեցել բովանդակալից կարծիքների փոխանակում՝ շեշտը դնելով մեդիաոլորտում համաձայնեցումների հետագայ ամրապնդման վրայ:

«Զարգացնելով երկու երկրների նախագահների կողմից յունւարի 17-ին ստորագրւած՝ Ռուսաստանի Դաշնութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերութեան պայմանագրի համապատասխան դրոյթները՝ արձանագրւել է թշնամական տեղեկատւական արշաւներին, ապատեղեկատւութեան տարածմանը հակազդելու, ռուս եւ իրանցի լրագրողների մասնագիտական գործունէութեանն աջակցելու գործում ինչպէս երկկողմ մակարդակով, այնպէս էլ միջազգային կազմակերպութիւնների եւ ֆորումների շրջանակներում փոխգործակցութիւնը խորացնելու կարեւորութիւնը:

Շեշտւել է Ռուսաստանի եւ Իրանի ԶԼՄ-ների միջեւ շփումներն ու փոխանակումները հետագայում ընդլայնելու փոխադարձ հետաքրքրութիւնը»,- ասւած է մամուլի հաղորդագրութեան մէջ:

Related Articles

Back to top button