ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը Էմիրութիւններին փոխարինել է Պակիստանի նաւահանգիստներով

Պակիստանը երկար տարիների տատանումներից յետոյ պաշտօնապէս թոյլատրել է իր տարածքով տարանցիկ բեռների տեղափոխումը դէպի Իրան։ Այս քայլը կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանային առեւտրի եւ կապերի ընդլայնման գործում։

Նոր պայմանաւորւածութեան համաձայն՝ Պակիստանի Գւադար, Քարաչի եւ Ղասէմ նաւահանգիստները կարող են ծառայել որպէս աջակցող եւ լրացուցիչ կենտրոններ Իրանի հարաւային նաւահանգիստների համար, յատկապէս այն իրավիճակներում, երբ ծովային շրջափակման կամ սահմանափակումների վտանգ է առաջանում։

Փորձագէտների կարծիքով, այս համագործակցութիւնը կարող է ուժեղացնել երկու երկրների տնտեսական կապերը եւ նպաստել տարածաշրջանային փոխադրումների նոր ուղիների ձեւաւորմանը։

Related Articles

Back to top button