Հայաստան - Արցախ

Դադարել լինել Երեւան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ

 

Անհնար է պատկերացնել, որ Անկախութեան հռչակագրի ընդունման 33-րդ տարում մենք ունենք.

1. Արցախի կորստի վտանգ

2. ՀՀ պետականութեան կորստի վտանգ

3. Միասնական հասարակութեան կորստի փաստ

Ճակատագրական պահին ազգային հայրերի բացակայութիւն, առաջնորդութեան բացակայութիւն։

Հետեւաբար՝ համատարած անյուսութիւն. սա տարբեր որակի միլիոնաւոր անհատներից կազմւած բնակչութիւն է, որի մի մասը դեռեւս ապրում է այս տարածքներում։

Ու սա չի արել թուրքը, սա արել ենք մենք։ Այս իրականութեան հեղինակը հայ ժողովուրդն է՝ իր որոշ որակների պատճառով, որը չհասկացաւ՝ ինչ է պետութիւնը, ու չդարձաւ պետական մտածողութեամբ ազգ եւ ժամանակին չկասեցրեց սխալ ընթացքը։

Այնուհանդերձ, հռչակագրի 33-րդ տարւան նւիրւած ուղերձ-կենացներից զատ, մենք ունենք կոնկրետ խնդիրներ, որոնք պէտք է արւեն ոչ թէ վաղը, այլ՝ այսօր։

Խնդիր առաջին.

Արցախում կասեցնել ներքին քաոսի՝ արդէն երեւացող պրոցեսը։ Արցախում կասեցնել պետական ինստիտուտների քանդման պրոցեսը։ Դադարեցնել ներքին խառնակչութիւնը եւ Երեւանից կամ այլ վայրից կառավարւող որեւէ պրոցես։ Արցախը պէտք է կառավարւի Արցախից։ Արցախում կան սեփական կենսագրութեամբ հեղինակութիւն վայելող դէմքեր, եւ նրանք ամէն ջանք պէտք է դնեն՝ Արցախի սողացող կազմաքանդումը կասեցնելու համար։ Արցախից դուրս կան հեղինակաւոր դէմքեր, ովքեր պէտք է միանան այդ գործին։ Սա մեր ե՛ւ խնդրանքն է, ե՛ւ պահանջը։ Պէտք է խօսել իրար հետ, խօսել մարդկանց հետ, ովքեր չեն հասկանում, որ կարող են լաւ, ազնիւ մղումներ ունենալով՝ դառնալ «Երեւան-Բաքու անտեսանելի ձեռքի» խաղալիքը, որի նպատակը Արցախը ներսից քանդելն է։ Եթէ մենք այսօր պահը բաց թողեցինք, ու պրոցեսը Արցախում գնաց կա՛մ քաոսի, կա՛մ խունտաների տրամաբանութեամբ, համարէք՝ թեման փակ է։ Պետական ինստիտուտների պահպանում, էֆեկտիւ կառավարում, համատեղ լուծումների մշակում. սա դէպի փրկութիւն տանող միակ ճանապարհն է։

Խնդիր երկրորդ.

Հայաստանում սկսել զանգւածային հանրային պրոցէս, որը պէտք է տարբերւի նախորդ բոլորից.

ա/ Նորհ

բ/ Նոր ասելիքով

Մենք արագ պէտք է հասկանանք՝ ինչ ասել է «նոր հարթակ» եւ «նոր ասելիք»։ Մենք ունենք բոլոր նախադրեալները եւ բոլոր ռեսուրսները՝ ճիշտ աշխատելու  դէպքում էապէս փոխելու աղէտի տանող այս ընթացքը։

Related Articles

Back to top button