Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնւած Բրիւսէլի եւ Վաշինգտոնի «բարի մտադրութիւնների» յետեւում

Վստահ ենք, որ Հարաւային Կովկասի երկրները, այդ թւում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրիւսէլի եւ Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրութիւնների յետեւում թաքնւած են սառը հաշւարկներ:

Այդ մասին յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը․ «Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ ՌԴ-ն պատմականօրէն եւ անբաժանելիօրէն կապւած է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցաւոտ կէտ, որի վրայ սեղմելով՝ նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին»,- նշել է նա:

«Ելնում ենք նրանից, որ Հայաստանի ղեկավարութեան արտաքին կապերի դիւերսիֆիկացման գիծը չի ենթադրում դաշնակիցների հետ համագործակցութեան դադարեցում, վերակողմնորոշում դէպի այն միաւորումների ու դաշինքների չափանիշները, որոնք ցանկանում են մեր երկրին «ռազմավարական պարտութեան» մատնել։ 

Լաւրովը ընդգծել է. «Հայաստանի հետ մեր յարաբերութիւնները հիմնւած են ամուր իրաւապայմանագրային բազայի վրայ, որն ամրագրում է նրանց դաշնակցային կարգավիճակը։ Մենք բազմիցս տարբեր մակարդակներով ընդգծել ենք, որ ելնում ենք երկկողմ կապերի հէնց այս բնոյթից։ Մեր ժողովուրդներին միաւորում են դարաւոր բարեկամութիւնը, ընդհանուր պատմութիւնը, քաղաքակրթական եւ աշխարհայեացքային մտերմութիւնը»:

Yerkir.am

Related Articles

Back to top button