Հայաստան - ԱրցախՍփիւռքՔաղաքական

Մուրադ Փափազեան. «Սփիւռքը չի օժանդակում եկեղեցու դէմ Փաշինեանի արշաւին»

«ԱԼԻՔ» – Սփիւռքում բոլորը քննադատում ու դատապարտում են Հայ Առաքելական Եկեղեցու դէմ տարւող արշաւին: Այս մասին AlphaNews-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանը:

«Ես չիմացայ, չհանդիպեցի, չլսեցի գէթ մէկ կազմակերպութիւն, որը կօժանդակի այս արշաւը: Յստակ է, որ Փաշինեանի՝ եկեղեցու դէմ արշաւը Սփիւռքում չի ընդունւում: Բոլորը քննադատում ու դատապարտում են այն: Սփիւռքն ասում է՝ սա Փաշինեանի հերթական անպատասխանատու եւ անհեռատես քաղաքականութիւնն է, որ թուլացնում է Հայաստանը»,- նշել է Փափազեանը:

Նրա խօսքով՝ Փաշինեանի առաքելութիւնը հէնց Հայաստանի դիրքերն թուլացնելն է ու ժողովրդին բաժանելը. եկեղեցին էլ հերթական թիրախն է:

«Փաշինեանը հիմա պատրաստւում է առաջիկայ ընտրութիւններին ու սա եկեղեցու դէմ հերթական արարն է: Վարչապետն ուզում է ոչնչացնել այն ուժերին, որոնք ընդդիմանում են իր վարած քաղաքականութեանը, համաձայն չեն դրան. բոլորին ուզում է սեղմել: Այն, ինչ հիմա նա անում է, ապօրինի է: Փաշինեանն ինքն է ցանկանում նշանակել հայոց Հայրապետ, այն դէպքում, երբ դա հակասում է Սահմանադրութեանը»,- ընդգծել է Մուրադ Փափազեանը:

Related Articles

Back to top button