Les Echos. «Ֆրանսիացիների՝ իր հանդէպ անվստահութեան հարցում Մակրոնը հաւասարւել է Օլանդին»

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը հաւասարւել է իր նախորդ Ֆրանսուա Օլանդի «ժողովրդականութեանը», որը համարւում էր Հինգերորդ Հանրապետութեան պատմութեան մէջ ամենաթոյլ պետութեան ղեկավարը։ Դրա մասին է վկայում Elabe սոցիոլոգիական ծառայութեան Les Echos պարբերականի համար անցկացրած հարցման արդիւնքները։
Հարցւածների 82 տոկոսն անվստահութիւն է յայտնել Մակրոնի նկատմամբ։ Ֆրանսիացիների միայն 14%-ն է հաւանութիւն տւել նրա գործունէութեանը որպէս նախագահ։ Ֆրանսուա Օլանդը նոյն արդիւնքով աւարտեց իր ժամկէտը 2016 թւականին, երբ նա ստիպւած եղաւ հրաժարւել երկրորդ ժամկէտի համար պայքարից ցածր վարկանիշի պատճառով (իր համաքաղաքացիների 82%-ը չէր վստահում նրան)։
Մակրոնը նոյնիսկ յետ է մնացել վարչապետ հրաժարական տւած Սեբաստիան Լըկոռնիւից, որի կառավարութիւնը տեւել է 14 ժամից պակաս։ Ֆրանսիայի քաղաքացիների միայն 28%-ն է վստահութիւն յայտնել Լըկոռնիւի նկատմամբ։
Առաւել մեծ ժողովրդականութիւն են վայելում Մակրոնի հիմնական հակառակորդները՝ աջակողմեան «Ազգային միաւորում» կուսակցութեան առաջնորդներ Մարին Լէ Պէնը (35%) եւ Ժորդան Բարդելան (39%)։
Հոկտեմբերի 7-8-ը անցկացւած հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1001 մարդ։