ՄիջազգայինՔաղաքական
Ադրբեջանցի լրագրող. «Տարածաշրջանում չկայ աւելի ֆաշիստական պետութիւն, քան Ադրբեջանը»

«ԱԼԻՔ» – Նայէք Ադրբեջանի այս ստոր դիկտատոր Ալիեւին, որը ձերբակալում է լրագրողների, գիտնականների, ակտիւիստների, նոյնիսկ Ադրբեջան ժամանած եւրոպացի քաղաքացիների։ Նա խոշտանգում է բանտարկեալներին, միլիարդներ է գողանում պետական բիւջէից, մինչդեռ ժողովուրդն ապրում է աղքատութեան մէջ։ Այս մասին գրել է ադրբեջանցի լրագրող Նուրլանա Խալիլը։
«Իր կոռումպացւած լրագրողների հետ հարցազրոյցում նա ասել է, որ «Հայաստանը ֆաշիստական պետութիւն է եւ պէտք է կործանւի»։ Տարածաշրջանի ոչ մի երկիր չունի աւելի ֆաշիստական, յանցագործ, ահաբեկչական իշխանութիւն, որքան Ադրբեջանը Ալիեւի օրօք»,- գրել է նա: