ԻրանՔաղաքական

Ադրբեջանի դեսպանը կանչւել է ԱԳՆ

Նրան բողքի նոտա է տրւել

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունւարի 24-ին, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադէն կանչւել է ԱԳՆ։

ԱԳՆ Եւրասիայի վարչութեան պետը նրան բողոքի նոտա է յանձնել Ադրբեջանում իրանցի ուսանողների նկատմամբ «որոշ շրջանակների անբարոյական գործողութիւնների» կապակցութեամբ:

Մուջթաբա Դեմիրչիլուն Ալիզադէի հետ հանդիպման ժամանակ նման քայլերն անւանել է «վնասակար» եւ պահանջել, որ «նման բացասական գործողութիւնների կազմակերպիչներն ու հեղինակները պատասխանատւութեան ենթարկւեն»։

Նա նաեւ ընդգծել է կրօնական գործիչների հասցէին վիրաւորանքների դէմ վճռականօրէն պայքարելու անհրաժեշտութիւնը:

Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է յայտնել որոշ բացասական յայտարարութիւնների եւ գործողութիւնների համար ու խոստացել է իրավիճակի մասին տեղեկացնել Բաքւին:

Յիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նախօրէին տեղեկացրել էին, որ Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսւել է երկրից՝ «անբարոյական վարքագծի» համար։

Related Articles

Back to top button