ԻրանՔաղաքական

Արա Շահվրեդեանի եւ Բահրամ Սարմաստի հանդիպման ընթացքում քննարկւել են Ատրպատական հայոց թեմի հարցերը եւ Իրան-Հայաստան յարաբերութիւնները

«ԱԼԻՔ» – Անցեալ օրերին Թաւրիզ կատարած այցի ընթացքում, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվրեդեանը հանդիպել է Արեւելեան Ատրպատական նահանգի նահանգապետ Բահրամ Սարմաստի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Ատրպատականի հայոց թեմին առնչւող հարցերին: Նրանք քննարկել են նաեւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների բարելաւման գործում՝ Ատրպատական նահանգի անժխտելի դերակատարութիւնը եւ կարեւորութիւնը:

Related Articles

Back to top button