ՄիջազգայինՔաղաքական
Լաւրով. «Զելենսկին խոստովանում է, որ Կուրսկի շրջանի վրայ յարձակումն անհրաժեշտ է «փոխանակումների» համար»
«ԱԼԻՔ» – Զելենսկին խոստովանում է, որ Կուրսկի շրջանի վրայ յարձակումն անհրաժեշտ է «փոխանակումների» համար, սակայն Ռուսաստանի Դաշնութիւնը ոչ մէկի հետ չի քննարկում իր տարածքային ամբողջականութեան հարցը։ Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ յայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը։
«Շատ դժւար է դատել, թէ ինչ նպատակ ու ծրագիր են ունեցել Կիեւում։ Եւ նոյնիսկ Զելենսկին ասաց, երբեմն նա խոստովանում է, ըստ Ֆրէյդի, որ դա իրենց պէտք կը գայ հետագայ փոխանակումների համար։
Հէնց դրա համար էլ գերի են վերցնում ու ուզում են քառակուսի կիլոմետրեր գրաւել։ Դա այնքան միամիտ է: Մենք մեր տարածքը ոչ մէկի հետ չենք քննարկում, չենք բանակցում մեր տարածքի մասին»,- ասել է Լաւրովը։