Հայաստան - Արցախ

«Թաթոյեան» հիմնադրամ. «Երբ Ներքին Հանդում մարդկանց անվտանգութիւնը խաթարւած է, քննում ենք՝ արդեօք «խախտւել է ադրբեջանցիների անդորրը»»

Այն պայմաններում, երբ կոնկրետ այս դէպքում Սիւնիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գիւղում մարդկանց անվտանգութիւնն ամբողջութեամբ խաթարւած է, տները, դպրոցը գտնւում են ադրբեջանական թիրախի ներքոյ, դրել-քննում ենք՝ արդեօք մեր զինւորականները «խախտել են ադրբեջանական զինւորների անդորրը»: Սա միայն ադրբեջանական ձեռնտու օրակարգ է: Այս մասին յայտարարութիւն է տարածել «Թաթոյեան» հիմնադրամը։

«Առաջին նկարում ջրամանի մէջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպւած խմում են, օգտագործում են խոհանոցի եւ այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գիւղի խմելու ջրի աղբիւրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022 թ. սեպտեմբերի 13-ից սկսած:

2-րդ եւ 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մէկի տան սենեակի ապակին է, որ վնասւել է ադրբեջանական կրակոցից: Տունն ադրբեջանական դիրքից ուղիղ գծով 100 մետր էլ քիչ հեռաւորութեան վրայ է:

Այն պայմաններում, երբ կոնկրետ այս դէպքում Սիւնիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գիւղում մարդկանց անվտանգութիւնն ամբողջութեամբ խաթարւած է, տները, դպրոցը գտնւում են ադրբեջանական թիրախի ներքոյ, դրել-քննում ենք՝ արդեօք մեր զինւորականները «խախտել են ադրբեջանական զինւորների անդորրը»: Սա միայն ադրբեջանական ձեռնտու օրակարգ է:

Մենք չպէտք է թոյլ տանք, որ մոռացութեան մատնւի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանութեան շարունակւող յանցանքները»,- ասւած է հիմնադրամի հրապարակած յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button