Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սէյրան Օհանեան. «Սրբազանն էլ է գիտակցում, որ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցութիւնը կարող է գործել «Շարժման» արդիւնքից ելնելով»

«ԱԼԻՔ» – «Այս պահին «Սրբազան շարժման» վերլուծութեան վերագնահատումների, նաեւ յաջորդ փուլին անցնելու միջոցառումներ են ընթանում, եւ Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի, անհատների հետ, հանդիպել է նախագահներին եւ այդ շրջանակներում հանդիպում տեղի ունեցաւ ԱԺ-ում»: Այս մասին ըստ Tert.am-ի՝ երէկ՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասել է «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի եւ իրենց ֆրակցիայի հանդիպման նպատակներին:

Նա նշել է, որ քննարկել են ընդհանուր «Սրբազան շարժմանը» վերաբերող հարցեր, նշել են, որ իրենք՝ որպէս ընդդիմադիր շարժում, միւս ընդդիմադիր ուժերի հետ միասին աջակցել են Շարժմանը եւ շարունակելու են աջակցել:

«Անդրադարձել ենք գործիքակազմերին, որոնք վերաբերում են ԱԺ ընդդիմադիր խմբակցութեան գործողութիւններին, պայմանաւորւել ենք, որ ապագայում եւս մեր աջակցութիւնը ցուցաբերելու ենք նաեւ Ազգային ժողովում:

Շարժման ե՛ւ խորհուրդը, ե՛ւ ղեկավարութիւնը, նաեւ մեր ժողովուրդը պիտի իմանան, որ իւրաքանչիւր պայքար պարունակում է համբերատար եւ համառ գործողութիւններ, եւ այդ պարագայում բոլորը պիտի իրենց դերակատարումն ունենան։ Նաեւ գտնում եմ, որ շատ ձգձգումներն էլ չպէտք է լինեն, պէտք է լինեն գործողութիւններ, որոնք պայքարը կը հասցնեն վերջնական նպատակին»,-ասել է նա։

Օհանեանը նշել է, որ Շարժման օրակարգում բոլոր գործողութիւնները շարունակում են մնալ նոյնը:

«Բայց նաեւ Սրբազանն էլ է գիտակցում, որ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցութիւնը կարող է գործել Շարժման արդիւնքից ելնելով, այսինքն, պէտք է լինի ժողովրդական լայն համախմբում»,- շեշտել է նա։

Related Articles

Back to top button