ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ռուս դիւանագէտ․ Վաշինգտոնի ագահ քաղաքականութիւնը փակուղու է մատնել դիւանագիտութիւնը

Վիեննայում՝ Ռուսաստանի մնայուն ներկայացուցիչ Միխայիլ Ուլիանովը, յայտարարել է, որ Վաշինգտոնի ագահութիւնն ու պահանջները հանգեցրել են Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիւանագիտական փակուղուն։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ուլիանովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ՝ երկու կողմերի համաձայնութեան դէպքում, սակայն կողմերը դեռ չեն արձագանքել:

Նա ընդգծել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը նախ պէտք է անմիջական բանակցութիւններ վարեն, սակայն ներկայ իրավիճակում ամերիկեան կողմի կեցւածքն է խոչընդոտում դիւանագիտական գործընթացը։

Ուլիանովը նաեւ յայտարարել է, որ ի տարբերութիւն արեւմտեան երկրների՝ Մոսկւան չի ձգտում լարւածութեան սրմանը եւ այդ պատճառով ներկայ փուլում չի պահանջում Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան կողմից Իրանի միջուկային հաստատութիւններում ստուգումների անյապաղ վերականգնում։

Related Articles

Back to top button