Միջազգային
Դիմակաւորւած անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում
«ԱԼԻՔ» – Յունւարի 24-ին, Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր եւ առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի նկատմամբ ոտնձգութեան փորձ է կատարւել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Մասնաւորապէս, դիմակաւորւած անձը, մուրճը ձեռքին, բարձրացել է Ստամբուլի Սարայբուրնու այգում տեղադրւած Աթաթուրքի արձանի վրայ եւ, ականատեսների վկայութեամբ, փորձել է վնասել այն: Սկզբում անցորդներն են փորձել մահակներով վնասազերծել նրան, բայց ապարդիւն։ Յետոյ ոստիկանական ուժեր են եկել դէպքի վայր եւ նրան բերման ենթարկել։
Այնուհետեւ պարզւել է, որ արձանի վրայ յարձակւած անձը ծագումով սիրիացի Մ. Հ.-ն է: