Մշակութային
Տիգրան Քեոսայեանին շնորհւել է Ռուսաստանի վաստակաւոր արտիստի կոչում
«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր եւ պրոդիւսեր Տիգրան Քեոսայեանին շնորհել է Ռուսաստանի Դաշնութեան վաստակաւոր արտիստի կոչում։
Ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան հրամանագիրը տեղադրւած է ՌԴ իրաւական ակտերի պաշտօնական հրապարակման կայքում։
Յիշեցնենք, որ Տիգրան Քեոսաեանը յունւարի 9-ից դեռ կոմայի մէջ է։ Նա կլինիկական մահ է տարել։
Անւանի ռեժիսորը ճանաչւած լրագրողուհի, RT հեռուստաընկերութեան գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանի ամուսնինն է: