Քաղաքական

Amnesty International-ը կրկին քննադատել է Ադրբեջանին

«ԱԼԻՔ» – Amnesty International-ը երկար ժամանակ մտահոգւած է Ադրբեջանում մարդու իրաւունքների իրավիճակով, ներառեալ խօսքի ազատութեան եւ խաղաղ հաւաքների իրաւունքի անհիմն սահմանափակումները, իրաւապաշտպանների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները եւ քրէական արդարադատութեան համակարգի չարաշահումը քաղաքական նպատակներով: Հաղորդում է News.am-ը:

«Փակւում են քաղաքացիական հասարակութեան անկախ կազմակերպութիւնները, կառավարութեանը քննադատող իրաւապաշտպանները բանտարկւում են քաղաքական դրդապատճառներով կամ աքսորւում:

Ադրբեջանցի իրաւապաշտպանները գնահատում են, որ մօտ 300 մարդ մնում է նախնական կալանքի տակ կամ բանտարկւած քաղաքական դրդապատճառներով խիստ անարդար դատավարութիւններից յետոյ:

Նրանց թւում են իրաւապաշտպաններ, լրագրողներ, խաղաղ ցուցարարներ եւ քաղաքական եւ այլ ակտիւիստներ, որոնք պահւում են այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանում մարդու իրաւունքների միջազգային չափանիշներին:

Այն բանից յետոյ, երբ 2023 թւականի դեկտեմբերին Ադրբեջանը յայտարարւեց որպէս COP29-ի հիւրընկալող, իշխանութիւնները ուժեղացրել են քաղաքացիական հասարակութեան նկատմամբ ճնշումները։

Ադրբեջանից անկախ ձայները բացակայում էին COP29-ում, շատ ակտիւիստներ եւ լրագրողներ կա՛մ գտնւում էին ճաղերի հետեւում, կա՛մ աքսորւած: Այն քչերը, որոնց պաշտօնական մուտք է տրւել COP29-ին, ասել են Amnesty International-ին, որ վախենում են ելոյթ ունենալ համաժողովի վայրում՝ վախենալով ճնշումներից»,- նշել է իրաւապաշտպան կազմակերպութիւնը:

Related Articles

Back to top button