ՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «Ուկրաինական ճգնաժամը չէր կարող տեղի ունենալ, եթէ Թրամփի «յաղթանակը չգողանային»»

«ԱԼԻՔ» – Ուկրաինայում ներկայիս ճգնաժամը կարող էր տեղի չունենալ, եթէ «չգողանային Դոնալդ Թրամփի յաղթանակը» 2020 թւականի ընտրութիւններում: Այս մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների՝  յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Յիշեցնենք, որ Թրամփը բազմիցս յայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական հակամարտութիւնը չէր սկսւի, եթէ նա ընտրւէր երկրորդ ժամկէտով 2020 թւականին։

«Ես չեմ կարող չհամաձայնել նրա հետ, որ եթէ նա լինէր նախագահ, եթէ 2020 թւականին իրենից չգողանային իր յաղթանակը, ապա միգուցէ 2022 թւականին ծագած ճգնաժամն Ուկրաինայում չէր լինի»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինն արձագանգել է Ուկրաինայում հակամարտութիւնը արագ դադարեցնելու ցանկութեան մասին Թրամփի յայտարարութեանը: Ըստ նրա՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցութիւնների՝ Ուկրաինայի հետ հակամարտութիւնը լուծելու համար։

«Մենք միշտ ասել ենք եւ ուզում եմ եւս մէկ անգամ ընդգծել, որ պատրաստ ենք ուկրաինական հարցի շուրջ այս բանակցութիւններին։ Բայց այստեղ էլ կան հարցեր, որոնք յատուկ ուշադրութիւն են պահանջում։ Օրինակ, ինչպէս յայտնի է, Կիեւի ռեժիմի ներկայիս ղեկավարը (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին-ԽՄԲ.), երբ նա դեռ բաւական լեգիտիմ պետութեան ղեկավար էր, հրամանագիր արձակեց, որով արգելում էր բանակցութիւնները։ Ինչպէ՞ս կարելի է հիմա բանակցութիւնները վերսկսել, եթէ դրանք արգելւած են»,- ասել է Պուտինը։

Նա նաեւ բնութագրել է Թրամփի հետ յարաբերութիւնները եւ յայտարարել, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի համար. «ԱՄՆ ներկայիս նախագահի հետ ես միշտ ունեցել եմ գործնական, բացառապէս գործնական, բայց, միեւնոյն ժամանակ, պրագմատիկ յարաբերութիւններ։ Եւ վստահելի՝ ես կասէի։ Աւելի լաւ կը լինէր, որ մենք հանդիպէինք՝ ելնելով այսօրւայ իրողութիւններից, եւ հանգիստ խօսէինք բոլոր այն ոլորտների մասին, որոնք հետաքրքրում են ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ Ռուսաստանին։ Մենք պատրաստ ենք, բայց, կրկնում եմ, դա առաջին հերթին կախւած է ներկայիս ամերիկեան վարչակազմի որոշումներից ու ընտրութիւնից»:

Related Articles

Back to top button