ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը կարծում է, որ կարող է Սի Ցզինպինի հետ աւելի արդար առեւտրային գործարքի հասնել

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահութիւն է յայտնել, որ կարող է համաձայնութեան գալ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ աւելի արդար առեւտրի շուրջ։ Այդ մասին ըստ Reuters-ի՝ նա յայտարարել է իր երդմնակալութիւնից յետոյ Fox News-ին տւած իր առաջին հարցազրոյցում։

«Ես կարող եմ դա անել, քանի որ մենք ունենք այն, ինչ նրանց պէտք է»,- ասել է նա՝ պատասխանելով այդ մասին հարցին:

Թրամփը պնդում է, որ 2024 թւականին ԱՄՆ-ը Չինաստանին վճարել է մօտ 1 տրիլիոն դոլար՝ Չինաստանի առեւտրային քաղաքականութեան պատճառով. «Այժմ ես մաքսատուրքեր եմ սահմանում Չինաստանի վրայ»,- ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ իր վերջին հեռախօսազրոյցը Սի Ցզինպինի հետ լաւ է անցել։

«Դա լաւ, ընկերական զրոյց էր»,- ասել է Թրամփը։

Related Articles

Back to top button