Հանդիպել են Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային զօրքերի հրամանատարները
![](/wp-content/uploads/2025/01/357-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Ադրբեջանական լրատւամիջոցները յայտնում են, որ այցով Թուրքիայում գտնւող Ադրբեջանի պաշտպանութեան փոխնախարար-ցամաքային զօրքերի հրամանատար, գեներալ Հիքմաթ Միրզոեւը հանդիպել է Թուրքիայի ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գուրաքի հետ։
«Հանդիպման ժամանակ բանակի գեներալ Մեթին Գիւրակն ընդգծել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական եւ եղբայրական յարաբերութիւնների դրական ազդեցութիւնը ռազմական համագործակցութեան զարգացման վրայ՝ վստահութիւն յայտնելով համատեղ գործողութիւնների հետագայ ընդլայնման հարցում։
Պաշտպանութեան փոխնախարարը շնորհակալութիւն է յայտնել հիւրընկալութեան համար եւ կիսւել այցի ընթացքում ունեցած հանդիպումներից ստացած դրական տպաւորութիւններով։
Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցութեան հեռանկարների, ինչպէս նաեւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասւած է հաղորդագրութիւնում։