ՄիջազգայինՔաղաքական

Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Իրաք քրդերի դէմ պայքարը քննարկելու համար

«ԱԼԻՔ» – Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն այսօր՝ յունւարի 26-ին, կայցելի Իրաք՝ քուրդ զինեալների դէմ պայքարի, անվտանգութեան հարցերի եւ երկկողմ կապերի վերաբերեալ իրաքցի պաշտօնեաների հետ բանակցութիւններ վարելու համար: Յայտնում է Reuters-ը՝ յղում կատարելով թուրքական դիւանագիտական ​​աղբիւրին։

Այցի ընթացքում Ֆիդանը կը հանդիպի Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի, վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի, ԱԳ նախարար Ֆուադ Հուսէյնի եւ իրաքցի այլ պաշտօնեաների հետ։ Նա կը կրկնի Իրաքից Անկարայի ակնկալիքները PKK-ն ահաբեկչական կազմակերպութիւն յայտարարելու եւ այն իրենց հողերից հեռացնելու մասին։ Ֆիդանը կընդգծի այն անհրաժեշտութիւնը, որպէսզի տարածաշրջանի երկրները «միասնաբար գործեն քրդերի՝ օրինականութիւն եւ հող ձեռք բերելու փորձերի դէմ»,- ասել է աղբիւրը։ Օրակարգում են նաեւ երկկողմ կապերն ու առեւտուրը:

Հարեւան երկրների միջեւ կապերը վերջին տարիներին սրւել են Հիւսիսային Իրաքի լեռնային շրջաններում տեղակայւած PKK զինեալների դէմ Անկարայի անդրսահմանային ռազմական գործողութիւնների պատճառով:

Սակայն դրանք բարելաււել են այն բանից յետոյ, երբ անցեալ տարի Բաղդադը խմբաւորումը յայտարարել է «արգելւած կազմակերպութիւն», եւ երկրները համաձայնել են անվտանգութեան վերաբերեալ բարձր մակարդակի բանակցութիւններ վարել:

Related Articles

Back to top button