ՄիջազգայինՔաղաքական
Իսրայէլն ազատել է 200 պաղեստինցի բանտարկեալների՝ իր քաղաքացիների ազատ արձակման դիմաց

«ԱԼԻՔ» – Իսրայէլի բանտային ծառայութիւնը շաբաթ հաստատել է, որ ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկեալների՝ Գազայում հրադադարի մասին համաձայնագրի շրջանակում, որի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ն աւելի վաղ ազատել էր չորս իսրայէլցի պատանդների: Տեղեկացնում է AFP-ը։
«Բանտերում անհրաժեշտ միջոցառումներն աւարտելուց եւ քաղաքական իշխանութիւնների հաւանութիւնից յետոյ բոլոր ահաբեկիչներն ազատ են արձակւել Օֆեր եւ Կցիոտ բանտերից»,- նշւել է յայտարարութիւնում։
Աւելի վաղ յայտնի էր դարձել պաղեստինեան գերութիւնից իսրայէլցի չորս կին զինւորների ազատ արձակման մասին։