ԻրանՄիջազգայինՔաղաքական

Տարածաշրջանի հարցերով իրանցի փորձագէտ. «Բաքուն վերածւել է ցեղասպան ռեժիմների ռազմաբազայի»

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – «Միջազգային իրաւունքի ճգնաժամում եւ այն իրավիճակում, երբ Սիոնիստական մանկասպան ռեժիմի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից բացայայտօրէն Իրանի զինւորականներին է սպառնում ու իր ահաբեկիչներին հրամայում սպանութիւններ իրականացնել, նոյն այդ պահին Սիոնիստական ​​ռեժիմի էներգիայի ու վառելիքի կենսական զարկերակը շարունակում է ապահովել Բաքուն:  Սրան յաւելէք այն, որ Իսրայէլի ռեժիմի կողմից Ադրբեջանի Հանրապետութիւն ուղարկւած բոլոր տեսակի ծանր յարձակողական սպառազինութիւններով այդ երկիրը վերածւել է սիոնիզմի զինապահեստի, որի համար անհրաժեշտ է Իրանի պաշտպանական դոկտրինի լուրջ վերանայում, յատկապէս միջուկային ոլորտում»,- նշել է միջազգային իրաւունքի աւագ փորձագէտ դոկտ. Ահմադ Քազեմին: Փորձագէտը յաւելել է, որ անհրաժեշտութիւն կայ նաեւ տարածաշրջանում որոշ սիոնիստածին ​​ռեժիմների կեցւածքի նկատմամբ ռազմավարական համբերութիւնը փոխել՝ կոշտ արձագանգի, ինչը ե՛ւ օրինական է, ե՛ւ իւրաքանչիւրի պաշտպանւելու բնական իրաւունքն է:

Եւրասիական երկրների հարցերով աւագ փորձագէտը Սէյէդ Հասան Նասրօլլահի դէմ իրականացւած ահաբեկչութիւնը միջազգային իարւունքի ակնոցից դիտարկելով յիշեցրել է, որ պետական ​​ահաբեկչութիւնը, խաղաղ բնակչութեան ու  քաղաքացիական տարածքների վրայ յարձակումները «ՀԱԱԳԱ»-ի կանոնների կոպիտ խախտում է: «1949 թւականի Ժնեւի չորս կոնւենցիաների ու դրա լրացուցիչ արձանագրութիւնների եւ Անվտանգութեան խորհրդի ու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի բազմաթիւ բանաձեւերի հիման վրայ, Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական մեքենայի կողմից բազմիցս՝ միտումնաւոր խախտւել են մարդու իրաւունքների հիմնական սկզբունքները, ինչպիսիք են զինւորականների ու քաղաքացիական անձանց բաժանման սկզբունքը, մարդասիրութեան սկզբունքը, անխուսափելի իրավիճակների ու համաչափութեան սկզբունքները»,-  անգլերէն, ռուսերէն եւ թուրքերէն լեզուներով թարգմանւած ու հրապարակւած յօդւածում արձանագրել է փորձագէտը:

«Այս կապակցութեամբ պէտք է ասել, որ Լիբանանի հարաւային շրջանների ու Եմենի վրայ իսրայէլական ռեժիմի վայրագութիւնները եւ դիմադրութեան առանցքի առաջնորդների  սպանութիւնը, միջզգային իարւունքների  յուսահատութեան ու նրա վախճանի վերջին նշանն էր: Այնպէս որ ներկայումս, գործնականում իրաւական համակարգն այլեւս արդիւնաւէտ զսպող լծակ չէ Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչութիւնը կանգնեցնելու համար»,- արձանագրել է դոկտ. Քազեմին։

Փաստ է նաեւ, որ աշխարհաքաղաքական բաժանումներում «Հիւսիսային» համարւող երկրների համակարգում (ԱՄՆ, Կանադա, Եւրոպա, Ասիայի զարգացած երկրներ (բացառութեամբ Չինաստանի), Աւստրալիա եւ Նոր Զելանդիա), բացի «Դիմադրութեան առանցք» իրականութեան հետ հաշտ մի քանի պետութիւնից, ոչ մի երկիր համարձակութիւն չունեցաւ օգտագործել իր իրաւասութիւնները միջազգային յանցագործներին հետապնդելու համար։

Դոկտ. Ահմադ Քազեմիի կարծիքով մարդկութեան ապագան երաշխաւորելու համար անհրաժեշտ է սրբագրել համաշխարհային իրաւական համակարգը, որը երկու մակրօ մակարդակներում՝ «Դիմադրութեան առանցքի» ու «Ցեղասպանութեան առանցքի» միջեւ հակամարտութեան արդիւնքում է իրականացւելու:

«Այս գործընթացի ակտիւացմամբ Միացեալ Նահանգները նոր աշխարհակարգին անցում կատարելու ժամանակ կանգնելու է BRICS-ի երկրների եւ բաժանումներում «Հարաւային» կոչւող պետութիւնների հետ G7 խմբի ընդհարումների փաստի առաջ»,- նշել է դոկտ Քազեմին եւ ընդգծել, որ սիոնիզմին ցանկալի «Նոր կարգերի» փոխարէն նոր Նիւրնբերգ է լինելու՝ պատժելու համար ցեղասպանութեան առաջնորդներին ու մեղաւորներին:

Related Articles

Back to top button