![](/wp-content/uploads/2025/01/335-1-780x470.jpg)
Թւականիս յունւարի 21-ին Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի դիւանը հանդիպում ունեցաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ներկայութեամբ։
Հանդիպման ընթացքում քննարկւեցին յանձնաժողովներ կեանքի կոչելու հետ կապւած հարցեր։
Սրբազան Հայրը կարեւորեց յանձնաժողովների աշխատանքը, նշելով որ այդ յանձնաժողովներն իրենց աշխատանքով կարող են նպաստել Թեմական խորհրդի աշխատանքների բարեյաջող իրականացմանը։
Նշելի է, որ Պատգամաւորական ժողովի վերջին նիստի ընթացքում որոշում կայացւեց պատգամաւորների մասնակցութեամբ ձեւաւորել կրթադաստիարակչական, տնտեսական, հասարակական-միութենական եւ կառոյցային յանձնաժողովներ։
Հանդիպման ընթացքում խօսւեց նաեւ ժողովրդի հետ հանդիպումներ անցկացնելու մասին։ Սրբազան Հայրը խիստ կարեւորեց ժողովրդի հետ հանդիպումներ ունենալն ու մօտիկից նրանց խնդիրներին ծանօթանալը։
Պատգամաւորական ժողովի դիւանն աւելի վաղ եւս այցելել էր Սրբազան Հօրը` Սուրբ Ծննդեան եւ Ամանորի առիթով շնորհաւորելու եւ առողջութիւն մաղթելու համար։
Հանդիպման ընթացքում Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը յոյս յայտնեց, որ շուտով կը վայելենք Սրբազան Հօր ներկայութիւնն ազգային առաջնորդարանում։
Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի դիւան