Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թուրքիայի էներգետիկայի նախարարը յայտարարել է բոլոր էներգետիկ ռեսուրսները «Զանգեզուրի միջանցք»-ով մատակարարելու մասին

«ԱԼԻՔ» – Մօտ ապագայում բոլոր էներգետիկ ռեսուրսները եւ լոգիստիկ ուղիները Թուրքիա կը հասցւեն «Զանգեզուրի միջանցք»-ով: Այս մասին News.am-ի՝ ադրբեջանական լրատւամիջոցներին ասել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նրա խօսքով՝ Ադրբեջանից էլեկտրաէներգիան ներկայումս Թուրքիա է մատակարարւում Վրաստանի միջոցով։

«Կենտրոնական Ասիայից եւ լոգիստիկ ուղիներից այլ էներգետիկ ռեսուրսներ Թուրքիա կը հասցւեն Ադրբեջանով, իսկ Թուրքիայից՝ Եւրոպա»,- ասել է նա։

Նրա խօսքով՝ «Ադրբեջանից Թուրքիա նաւթի, գազի եւ էլեկտրաէներգիայի արտահանման հետ կապւած բոլոր նախագծերը իրականացւում են»։

«Այս ուղղութեամբ զգալի առաջընթաց կայ։ Մինչ օրս իրականացւած նախագծերի օրինակներ կարող եմ բերել Բաքու-Թբիլիսի-Ջէյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերը, ինչպէս նաեւ Նախիջեւան-Թուրքիա էլեկտրաէներգետիկ միջկապը»,- յաւելել է նա։

Related Articles

Back to top button