ԻրանՄիջազգայինՔաղաքական

90 րոպէ հանդիպում՝ նախագահականում

Պակիստանի ՆԳ նախարար Մոհսէն Նաղաւին, Թեհրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

Նա շուրջ երեք ժամ գտնւել է Իրանի նախագահի նստավայրում, որտեղ հանդիպմանը մասնակցել են նաեւ Իրանի ներքին գործերի եւ արտաքին գործերի նախարարները։ Բացի այդ, Նաղաւին առանձին հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ, որն Իրանի ՆԳ նախարարի ներկայութեամբ տեւել է 90 րոպէ։ 

Այցի շրջանակում նա հանդիպել է նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Հանդիպմնաը կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների զարգացումը եւ տարածաշրջանային հարցեր։

Ղալիբաֆը նշել է, որ վերջին իրադարձութիւնները ցոյց են տւել՝ ԱՄՆ-ի ներկայութիւնը տարածաշրջանում ոչ միայն անվտանգութիւն չի ապահովում, այլեւ նպաստում է անապահովութեան աճին։

Related Articles

Back to top button