ՀամայնքՆոր Ջուղա

Քրիստոսի Համբարձման տօնը նշւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

Հինգշաբթի՝ մայիսի 14-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եւ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում: Նշւած եկեղեցիներում հերթաբար պատարագեցին Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը:

Ս. Նշան եկեղեցու Ս. Պատարագից յետոյ ուխտաւոր ներկաներն առիթ ունեցան օրւայ մնացեալ բաժինը վայելելու Փերիոյ գաւառի հրաշալի բնութեան գրկում:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button