ՄիջազգայինՔաղաքական

ՄԱԳԱՏԷ. «Միջուկային անվտանգութեան իրավիճակը Զապորոժիէի ատոմակայանում ԱԹՍ-ի հարւածից յետոյ վատթարանում է»

«ԱԼԻՔ» – Միջուկային անվտանգութեան իրավիճակը Զապորոժիէի ատոմակայանում (ZNPP) վատթարանում է այն բանից յետոյ, երբ նախօէին անօդաչու թռչող սարքը հարւածել է ատոմակայանի պարագծի  ճանապարհին: Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ յայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսին:

«Հերթական անգամ ականատես ենք լինում միջուկային անվտանգութեան սպառնալիքների սրացմանը, որին բախւում է Զապորոժիէի ատոմակայանի։ «Ես առաջւայ պէս չափազանց մտահոգւած եմ եւ կրկին բոլոր կողմերին առաւելագոյն զսպւածութեան եւ կայանի պաշտպանութեան համար հաստատւած հինգ յատուկ սկզբունքների խստիւ պահպանման կոչ եմ անում», – յայտարարել է է Գրոսսին:

Նշենք, որ օգոտսոսի 17-ին Զապորոժիէում ՄԱԳԱՏԷ-ի աջակցութեան եւ օժանդակման առաքելութեանը Զապորոժիէից յայտնել են, որ ԱԹՍ-ով առաքւած պայթուցիկները պայթել են ուղիղ կայանի պահպանւող տարածքից դուրս:

ԱԹՍ-ի գրոհի վայրը մօտ է եղել հիմնական հովացման ջրի տանկերին եւ մօտաւորապէս 100 մետր հեռաւորութեան վրայ Դնեպրի էլեկտրահաղորդման գծից, որը կայանը մատակարարող միակ մնացած 750 կիլովոլտ լարման գիծն է:

Related Articles

Back to top button