Սփիւռք
Մահացել է շւեցարահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլեանը

«ԱԼԻՔ» – 98 տարեկանում մահացել է շւեցարահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլեանը:
«Իզմիրլեան» հիմնադրամի միջոցներով Հայաստանի եւ Արցախի տարբեր ոլորտներում իրականացւած բազմաթիւ ծրագրերը, որոնց շարքերն է համալրում նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հովանաւորչութեամբ գործող «Իզմիրլեան» բժշկական կենտրոնը:
Տիգրան Իզմիրլեանը պարգեւատրւել էր Հայաստանի բարձրագոյն պարգեւներից՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, Հայաստան-Սփիւռք կապի ամրապնդման, ինչպէս նաեւ ազգի բարօրութեանը նպաստող երկարատեւ գործունէութեան համար: