Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար. «Ուկրաինան «կրիտիկական իրավիճակում» է. պէտք է պատրաստւենք վատ նորութիւններին»

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Եէնս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայի համար իրավիճակը կարող է վատթարանալ, եթէ Արեւմուտքը չաւելացնի զէնքի մատակարարումները։

Նրա կարծիքով՝ Կիեւը գտնւում է «կրիտիկական իրավիճակում»։

«Մենք պէտք է պատրաստւենք վատ նորութիւններին»,- ասել է Ստոլտենբերգը գերմանական Das Erste հեռուստաալիքին տւած հարցազրոյցում:

Նա նշել է, որ «հակամարտութիւնները զարգանում են փուլերով»։

«Բայց մենք պէտք է աջակցենք Ուկրաինային ինչպէս վատ, այնպէս էլ լաւ ժամանակներում»,- յաւելել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը։

Ստոլտենբերգը չի պատասխանել լրագրողի այն հարցին, թէ ինչպէս պէտք է գործեն Ուկրաինայի զինւած ուժերը այս իրավիճակում։ Նա վերայղել է «այս բարդ օպերատիւ որոշումների ընդունումը» Կիեւին եւ Ուկրաինայի ռազմական ղեկավարութեանը:

Tert.am

Related Articles

Back to top button