ՄիջազգայինՔաղաքական

Մեդւեդեւը յայտարարել է, որ Թրամփն ի զօրու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտութեանը

«ԱԼԻՔ» – ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը ենթադրում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ի զօրու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտութեանը։ Նա ԱՄՆ նոր նախագահին անւանել է «պրագմատիկ անձնաւորութիւն»՝ նշելով, որ Վաշինգտոնն ունի բոլոր գործիքները ռազմական գործողութիւնները դադարեցնելու համար: Հաղորդում է News.am-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքին տւած Մեդւեդեւի հարցազրոյցը, որը մեդիայի կայքում հեռարձակւել է արաբերէն։

Ռուսաստանի Անվտանգութեան խորհրդի փոխնախագահը Al Arabiya հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ասել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջօ Բայդէնը «ծանր ժառանգութիւն» է թողնում Թրամփին ուկրաինական ճգնաժամի տեսքով։ Միեւնոյն ժամանակ, ըստ Մեդւեդեւի, Մոսկւան յոյսը չի դնում «ոչ Թրամփի, ոչ էլ յատուկ գործողութեան մէջ նոերգրաււած որեւէ մասնակցի վրայ»։

«Մենք ապաւինում ենք միայն մեր ուժերին եւ մեր պաշտպանունակութեանը, եւ յաղթելու ենք Ուկրաինայի հակամարտութիւնում»,-յայտարարել է Մեդւեդեւը։

Միեւնոյն ժամանակ, «Կոմերսանտ»-ը նշում է, որ Մեդւեդեւը ԱՄՆ ընտրութիւնների նախօրէին յայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը չի կարողանայ դադարեցնել ռազմական գործողութիւնները «ոչ մէկ օրում, ոչ երեք օրում, ոչ երեք ամսում»: Նրա կարծիքով, եթէ հանրապետականը փորձի դադարեցնել ռազմական գործողութիւնները, նա կարող է դառնալ նոր Ջոն Քենեդին։ Նոյեմբերի 6-ին, ընտրութիւններում պարոն Թրամփի ղեկավարութեան մասին լուրերից յետոյ, Դմիտրի Մեդւեդեւը նշել է, որ ամերիկացի քաղաքական գործիչը «չի սիրում փող ծախսել զանազան պնակալեզների եւ ձրիակերների վրայ»՝ դա Մոսկւայի համար օգտակար յատկութիւն անւանելով։

Related Articles

Back to top button