National Interest. «Արեւմուտքը կարող է գնալ Ուկրաինային միջուկային զէնք փոխանցելու ճանապարհով»
«ԱԼԻՔ» – ՆԱՏՕ-ն կարող է «խելայեղ» որոշում կայացնել Լեհաստանում կամ Ուկրաինայում B-61 ջերմամիջուկային ռումբեր տեղակայելու վերաբերեալ: Այս կարծիքն ըստ News.am-ի՝ տրւում է ամերիկեան The National Interest ամսագրի յօդւածում։
Պարբերականի համաձայն՝ այն բանից յետոյ, երբ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները «մերժեցին Ուկրաինայի շուրջ հակամարտութիւնը թուլացնելու բոլոր ուղիները» եւ որոշեցին նրա տարածքից հարւածել Ռուսաստանի խորքերը, Լեհաստանին եւ Ուկրաինային միջուկային զէնք մատակարարելու հեռանկարը կարող է լուրջ լինել։
Նշւում է, որ իրադարձութիւնների նման զարգացման դէպքում, առաւել հաւանական է, որ կը փոխանցւեն Բ-61 միջուկային ռումբեր: Միեւնոյն ժամանակ, նիւթում ընդգծւում է, որ ՆԱՏՕ-ի միջուկային զինանոցը դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայի տարածքում տեղակայելու կամ այն Կիեւ տեղափոխելու գաղափարը «ըստ էութեան խելագարութիւն է»։
Պարբերականը յիշեցնում է, որ Լեհաստանն աւելի վաղ յայտարարել էր ամերիկեան F-35 Lightning II կործանիչների իր նաւատորմի B-61 մոդիֆիկացիայի միջուկային զէնքով զինելու պատրաստակամութեան մասին։ Պարբերականի տւեալներով՝ 1960-ականների սկզբին ԱՄՆ-ում մշակւած B-61 ջերմամիջուկային ռումբը մատակարարւել է Բելգիային, Գերմանիային, Իտալիային, Նիդեռլանդներին եւ Թուրքիային։ Այն կարող է փոխադրւել ամերիկեան B-2 Spirit, F-15E եւ F-35 ինքնաթիռներով։