Մշակութային

1920-ականներին Լիբանանում հայ որբերի հիւսած գորգը Հայաստանում է

«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին է նւիաբերւել 1920-ականներին Լիբանանում գտնւող Ղազիր որբանոցում հայ որբերի կողմից հիւսւած գորգը, գրում է Ermenhaber.am-ը։

Նւիրատուն Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասեանն է, ով գորգը գնել է էլեկտրոնային բաց աճուրդում:

Գորգն ունի ծաղկային պատկերներ, դրանում օգտագործւել են Սպահանի դպրոցի աւանդոյթները: Հիւսւել է 1923-ին հիմնադրւած գորգագործական ֆաբրիկայում:

Այն հիմնադրւել է Ղազիրի «աղջիկների որբանոցի» տնօրէն, շւէյցարացի Յակոբ Քիւնզլերի ջանքերով: Հայ որբերին եւ դժւարին իրավիճակում յայտնւածներին նւիրաբար օգնելու համար նրան անւանել են «Հայ որբերի հայր»:

Related Articles

Back to top button