ՄիջազգայինՔաղաքական
Զելենսկին ազդարարել է եւրոպացի դաշնակիցների հետ նոր հանդիպումների մասին

«ԱԼԻՔ» – Այս շաբաթ «կամաւորների կոալիցիայի» խոշոր հանդիպում տեղի կունենայ: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա յաւելել է, որ երկիրն ակնկալում է ռեպարացիոն վարկ ստանալ։
«Թռչում ենք Բրիւսէլ, որտեղ կը հանդիպենք Ուրսուլա ֆոն Դէր Լայէնի, Անտոնիօ Կոշտայի եւ Մարկ Ռիւտէի հետ: Միջոցները կորոշի Եւրոպական յանձնաժողովը։
Մենք ապաւինում ենք այս գումարին, սակայն ամէն ինչ կախւած է Եւրոպայից: Ես վստահ եմ, որ այդ հարցը կը լուծւի»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։



