Հայաստան - Արցախ

Պատգամաւորն ահազանգում է․ «Առաջին փուլով 4 գիւղ են տալու Ադրբեջանին, յետոյ՝ մնացածը․ Լոռին դառնալու է սահմանամերձ մարզ»

«Հայկական կողմը պատրաստւում է բաւարարել Ադրբեջանի պահանջները եւ փուլ առ փուլ տալ հայկական տարածքները»,- այս մասին «Հայելի» ակումբում յայտարարել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։

«Առաջին փուլով պատրաստւում են տալ 4 գիւղ, յետոյ՝ միւսները, 7 գիւղ Տաւուշից եւ Տիգրանաշէնը»,- ասել է պատգամաւորը՝ ընդգծելով, որ այս ամենի հետեւանքով Լոռին դառնալու է սահմանամերձ մարզ։

Պատգամաւորը նաեւ ընդգծել է, թէ, ռազմավարական տեսանկիւնից, ինչ վտանգների է բախւելու Հայաստանը, եթէ Տաւուշից տարածքներ զիջեն Ադրբեջանին։

«2020 թւականի պատերազմից յետոյ ադրբեջանական կողմը Տաւուշի ուղղութեամբ յարձակում չի իրականացրել, որովհետեւ տարիներ շարունակ այդտեղ ամրաշինական աշխատանքներ են տարւել, այսինքն՝ այդ ամբողջ պաշտպանական գիծը եւս յայտնւելու է մեր թիկունքում, Հայաստանի հիւսիսային պաշտպանական գիծը կազմաքանդւելու է ամբողջապէս։

Յաջորդը՝ Հայաստան մտնող գազամուղն է, որը նոյնպէս անցնում է այդ տարածքով․ Ռուսաստանից եկող գազամուղը, այս սրիկաների դաւաճանական քայլի արդիւնքում կը յայտնւի Ադրբեջանի վերահսկողութեան տակ… Լոռիի մարզը դառնում է սահմանամերձ մարզ նոյն ծրագիրն է, որն իրականացւում էր Արցախում՝ մաս-մաս կտրել, շրջափակել, որի հետեւանքով Հայաստանը վերածւելու իւրայատուկ անկլաւի»,- նշել է Գառնիկ Դանիէլեանը։

Yerkir.am

Related Articles

Back to top button