ՄիջազգայինՔաղաքական

Պուտինը պատրաստ է լիակատար զինադադարի՝ Դոնեցկի մարզից Ուկրաինայի դուրս գալու դիմաց

 

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի դեսպան Սթիւ Ուիթքոֆին յայտարարել է, որ կը համաձայնի լիակատար զինադադարի, եթէ Ուկրաինան իր զօրքերը դուրս բերի ամբողջ արեւելեան Դոնեցկի մարզից: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է Wall Street Journal-ը։

Ըստ հրապարակման աղբիւրների՝ Պուտինը Թրամփի վարչակազմին Ուկրաինայում զինադադարի արմատական առաջարկ է ներկայացրել՝ մասնաւորապէս, պահանջելով, որ Կիեւը զգալի տարածքային զիջումներ անի, ինչպէս նաեւ՝ ռազմական գործողութիւնների դադարեցման դիմաց, դադարեցնի իր իրաւունքների համաշխարհային ճանաչման առաջմղումը:

Պարբերականը գրում է, որ խօսքը Դոնեցկի մարզի մասին է։ Այս դէպքում Ռուսաստանը կը վերահսկի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը, ինչպէս նաեւ Ղրիմի թերակղզին, որը նա բռնակցել է 2014 թւականին եւ ցանկանում է, որ այն ճանաչւի որպէս ինքնիշխան ռուսական տարածք։

Ինքը՝ Ուիթքոֆը, եւրոպացի պաշտօնեաների հետ զրոյցի ժամանակ ասել է, որ ռուսական առաջարկը ներառում է երկու փուլ։

Առաջին փուլը նախատեսում է Ուկրաինայի դուրսբերում Դոնեցկի մարզից եւ առաջնագծի սառեցում։ Դրան կը յաջորդի երկրորդ փուլը, որի ընթացքում Պուտինը եւ Թրամփը կը համաձայնեցնեն վերջնական խաղաղութեան ծրագիրը, որը յետոյ կը համաձայնեցւի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Չորեքշաբթի Թրամփի հետ զրուցած ուկրաինացի պաշտօնեան ասել է, որ Կիեւը սկզբունքօրէն չի մերժում որեւէ առաջարկ, սակայն հրադադարը կը լինէր ցանկացած հետագայ քայլի նախապայման։

Առաջարկի շրջանակում, ըստ աղբիւրների, Ռուսաստանի նախագահը խոստացել է, որ իր կառավարութիւնը կընդունի օրէնք, որով կը պարտաւորւի չյարձակւել Ուկրաինայի կամ Եւրոպայի վրայ։

Related Articles

Back to top button