Արմէն Աշոտեան. «Նիկոլը ՔՊ-ականներին ստորացնում եւ ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նոյնն Ալիեւն անում է Նիկոլի հանդէպ»
«ԱԼԻՔ» – «5 հարց՝ Արմէն Աշոտեանին» հեռակայ զրոյցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնւող Արմէն Աշոտեանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«Ինչպէ՞ս կը մեկնաբանէք Ալիեւի վերջին յայտարարութիւնները՝ կապւած ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հետ» հարցին ի պատասխան, Աշոտեանն ասել է.
«Ալիեւի լեզուն երկարացրել եւ երկարացնում է Փաշինեանը։ Գործում է նաեւ բումերանգի կանոնը. Նիկոլը ՔՊ-ականներին ստորացնում եւ ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նոյնն Ալիեւն անում է Նիկոլի հանդէպ։ Այդ իմաստով Նիկոլն էլ Ալիեւի «Աղազարեանն» է։
Ինչ վերաբերում է Ալիեւի յայտարարութիւնների բովանդակութեանը, ապա աբսուրդ է, երբ Հայաստանի ռեժիմը չի բարձրացնում արցախայութեան վերադարձի հարցը իր Հայրենիք, ինչով բարենպաստ հող է ստեղծում Ալիեւի կոնտրքայլերի համար։
Մենք կարող ենք եւ պէտք է բարձրաձայնենք թէ՛ արցախահայութեան, թէ՛ Ադրբեջանից բռնագաղթւած մօտ 400000 մեր հայրենակիցների հարցը։ Սխեմատիկ ասած՝ այս հարցով եւս մենք ունենք հակառակորդի դարպասը գրաւելու շատ աւելի մեծ շանսեր, քան Ալիեւը։ Մանաւանդ Նիկոլն էլ վերջերս ԱԺ ամբիոնից պնդում էր, որ Հայաստանը պիտի միջազգային իրաւակարգերին հաւատարիմ մնայ, իսկ այդ դաշտն ամբողջութեամբ մեր օգտին է։ Բայց քանի որ Նիկոլը «բիրիքով» ծախել է այս խաղը, ուստի չզարմանաք, եթէ ոչ թէ մենք, այլ նրանք վերջիվերջոյ գոլ խփեն»։