Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սամուել Կարապետեան. ՀՀ կառավարութիւնը Ստոկհոլմում պարտութիւնը յաղթանակ է ներկայացնում

Հայաստանի կառավարութիւնը արծրունյովհաննիսեանական ոճով Ստոկհոլմում պարտութիւնը յաղթանակ է ներկայացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է յայտնի գործարար, «Տաշիր» ընկերութիւնների խմբի սեփականատէր Սամուէլ Կարապետեանը՝ անդրադառնալով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշմանը եւ դրա վերաբերեալ կառավարութեան յայտարարութեանը։

Նա, մասնաւորապէս, նշել է. «Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտաւորեցնում է Հայաստանի կառավարութեանը զերծ մնալ ՀԷՑ-ի դէմ որեւէ քայլից:

Սպասում ենք Հայաստանի կառավարութեան օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դէմ քայլերի անվերապահ դադարեցմանը:

Որոշման վերաբերեալ մասնագիտական պարզաբանումը շուտով կը ներկայացնենք միջազգային փաստաբանական խմբի յայտարարութեամբ»։

Նշենք, որ այսօր կառավարութիւնը յայտարարութիւն է տարածել՝ նշելով, որ «Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջութեամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետեանների միջնորդութեան բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջւած ապահովման միջոցները հիմնաւորւած չեն»:

News.am

Related Articles

Back to top button