ՄիջազգայինՏնտեսական

Սուրէն Պարսեան. «Ռուսական ոսկու վերարտահանման կրճատումը յունւարին 40%-ով նւազեցրել է արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալները»

«ԱԼԻՔ» – Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը թելեգրամի իր ալիքում վերլուծել է ՀՀ Վիճակագրական կոմիտէի հրապարակած վերջին ցուցանիշները: Այս մասին հաղորդել է yerevan.today-ը:

ՄԱՍ 1.

2025 թւականի յունւարին նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ տնտեսական ակտիւութիւնն աճել է 7.1%-ով, այդ աճը հիմնականում ապահովել են շինարարութիւնը (11,6%) եւ առեւտուրը (9,6%): Ռուսական ոսկու վերարտահանման կրճատումը իր բացասական ազդեցութիւնն է թողել արդիւնաբերութեան (-10,4%) եւ արտաքին առեւտրաշրջանառութեան (-40%) ծաւալների վրայ: Արտաքին առեւտրի ծաւալների էական կրճատում կը լինի նաեւ յաջորդ ամիսների ընթացքում, ինչը այլ հաւասար պայմաններում իր բացասական ազդեցութիւնը կը թողնի փոխարժէքի շուկայի վրայ:

ՄԱՍ 2.

Ուշագրաւ է նաեւ այն փաստը, որ 2025 թւականի յունւարին դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիւութիւնը նւազել է 45.3%-ով (նման մտահոգիչ ցուցանիշ վերջին տասնամեակում չի գրանցւել). անկում են գրանցել տնտեսութեան բոլոր ճիւղերը, այդ թւում՝ արդիւնաբերութիւնը՝ -41,3%, շինարարութիւնը՝ -86,3%, առեւտուրը՝ -51,8%, ծառայութիւնները՝ 19,7%:     Շինարարութեան եւ ֆինանսական ծառայութիւնների անկումը հիմնականում պայմանաւորւած է եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ, որը յաջորդ ամիսների ընթացքում էլ աւելի կը խորանայ:

2025 թւականի տնտեսական ցուցանիշները անհնար է լինելու հասնել առանց նոր աճի գործօնների, իրավիճակը չի փրկի նաեւ Ամուլսարի հանքավայրի հապշտապ, առանց բաւարար հիմնաւորւածութեան շահագործումը:

ՄԱՍ 3.

Միջին անւանական աշխատավարձը յունւարին դեկտեմբերի համեմատ նւազել է 21,3 տոկոսով. նւազել են եւ մասնաւոր, եւ պետական հատւածների աշխատողների աշխատավարձերը, ինչը կարող է պայմանաւորւած լինել դեկտեմբեր ամսին տրւող առատ պարգեւավճարների, յաւելավճարների հետ:

ՄԱՍ 4.

Հիմնականում դրամի արժեւորմամբ, ներկրումների աճով պայմանաւորւած գնաճը գտնւում է ցածր մակարդակի վրայ՝ 1,7%, որը բացասական ազդեցութիւն է թողնում տեղական արտադրութեան վրայ:

Related Articles

Back to top button